Կատուներ, ճաշատեսակներ, սուրճի բաժակներ, կապուչինո, պիցցա, ոտքեր, դաքֆեյսերը․․․․ հոգնե՞լ եք այս ամենից․ մի՛ շտապեք ջնջել Instagram-ի հավելվածը ձեր սմարթֆոնից․ այս սոց․ ցանցում կա ամենաքիչը 6 բլոգ, որին արժի հետևել, և որոնց համար դուք կցանկանաք այստեղ մնալ։
Այս բլոգը AP-ի ասիական լուսանկարչի բլոգն է։ Բոլոր լուսանկարները կատարված են այֆոնի միջոցով։ Վստահ եմ, որ այս բլոգը հետաքրքիր կլինի բոլորին։ Օրինակ, մի քանի շաբաթ առաջ լուսանկարիչը ճանապարհորդել է Ֆիլիպիններով և այցելել աղետի գոտի, իսկ 2013 թվականի դարձավ առաջին լուսանկարիչներից մեկը, ում թույլ տվեցին մուտք գործել Հս. Կորեա։
Բիլլի Լոյդը պատրաստում է կավից տարբեր տեսակի անոթներ և ափսներ մինիմալիստական ոճով։
Իտալացի լուանկարիչը, ով արդեն ունի 336 հազար հետևող, հիմնականում կատարում է մարդկանց, կենդանիների կամ առարկաների «թռչող» լուսանկարներ։ Նկարների որոշ մասը շատ սյուրռեալիստական են և անհավանական։
Նորվեգացի Իդա Սկիվենցը ստեղծում է ֆուդ-արթի իսկական գլուխգործոցներ` ամեն առավոտ նախաճաշի ժամանակ։ Ի դեպ, նա արդեն հասցրել է թողարկել իր սեփական գիրքը ֆուդ-արթի վերաբերյալ։
Այս կորեացի արվեստագետը ստեղծում է դիմանկարներ` օգտագործելով կենցաղում օգտագործվող առարկաներ։
Ամերկիկացի այս ընտանիքը ճանապարհորդում է ամբողջ ԱՄՆ-ով՝ այցելելով նույնիսկ երկրի անմարդաբնակ և խուլ անկյունները։ Բլոգը համեմատաբար նոր է հայտնվել սոց. ցանցում, բայց արդեն ունի 5 000 հետևող։