Վերջին տարիներին էլեկտրոնային սարքերի շուկան մեծ փոփոխությունների է ենթարկվել: Սպառողներին այսուհետ չեն անհանգստացնում գադջետների բարձր գները: Այս ամենից շահում են արտադրողները, այդ թվում նաև Sony-ն: Իսկ նման իրավիճակի համար ճապոնական ընկերությունը շնորհակալ է Apple-ին:

apple-sony-final

Sony-ի բրիտանական բաժանմունքի ղեկավարը նշել է, որ սա Apple-ի էֆեկտն է: Մի քանի տարի առաջ մարդիկ պատրաստ չէին տրամադրել գումարներ` գնելու հեռախոս կամ համակարգիչ: Apple-ի գնային և մարքեթինգային քաղաքականության շնորհիվ այժմ վաճառվում են նույնիսկ ոչ այդքան մատչելի սարքերը:

1c072d5c-3397-4a32-b5c9-077e2df6c342

Այս ամենի հետևանքն էր Sony-ի գրանցած ռեկորդը` 1 միլիոն PS4-ի վաճառք 24 ժամվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել