Image

Բոլորիս կյանքում կան վստահելի անվստահելի մարդիկ: Նրանց մենք բացահայտում ենք որոշ ժամանակաշրջանում, որոշակի գործողությունների ժամանակ:  Եթե ձեր շրջապատում կա անվստահելի անձ՝ դուք միանգամայն կարող եք հասկանալ դա: Անվստահելի մարդիկ փորձում են ավելի շատ խոսել իրենց արարքների մասին, որոնք արել են ձեր նկատմամբ, փորձում են խոսքով ապացուցել, որ նրանք լավ մարդիկ են, իսկ վստահելիներին կարելի է գտնել միանգամից, այն հագամանքով, որ նրանք շատ քիչ են խոսում իրենց լավը լինելուց, ընկեր հասկացողությունը ապացուցում են ոչ թե բառերեվ այլ գործով: Շատերը իրենց կյաքնի սխալները հենց սկսում են այն բանից, որ վստահում են անվստահելի անձին: Իսկ դա ամենա-ամենա վատն է ինչը կարող է լինել: Մանավանդ դեռահասերի շրջանում հուսախաբության պատճառ դառնում է հենց դա՝ սխալվելը վստահելի և անվստահ մարդկանց մեջ, իսկ այդ սխալից գալիս է հիասթափություն ու դեռահասներին թվում է թե նրանք գտնվում են իրական սուգի մեջ: Սակայն այս խնդիրը կա չափահաս անձանց մոտ: Աղջիկ տղա հարաբերությունների ժամանակ, մանավանդ աղջկա մոտ նկատվում են այն կասկածանքները, թե արդյոք իր կողքի տղան վստահելի է թե, ոչ: Եվ այսպես շարունակ միչև, որ գալիս է մի պահ երբ բացահայտվում է այդ հարցի պատասխանը:

Ինչպե՞ս լինել ավելի վստահելի, այս հարցը համողված եմ, որ տանջում է շատ շատերին: Վստահելիության գագաթնակետին հասնելու համար կան մի քնաի խորհուրդներ, որոնք մշակել են հոգեբանները: Ասվում է, որ երբ որևիցե մեկը խորհուրդ է հարցնում և ցանակնում է իմանալ քո կարծիքը, պետք չէ կտրուկ պատասպանել՝ այո, ոչ, այսպես արա, այնպես մի արա: Պատասխաը պետք է լինի ավելի մեղմ՝ ինձ թվում է…, չգիտեմ քեզ ճանաչելով, այսինքն պետք է պահպանել միջակություն: Այս դեպքում խորհուրդ հարցնող աձը իր սխալի համար ձեզ երբեք չի մեղադրի և կրկնակի անագմ չի հիասթափվի:

Եթե ունենք պարտքատեր, և ցանկանում եք ապացուցել, որ դուք վստահելի էիք, պետք է կատարել որոշակի քայելր: Գումարի թեկուզ քիչ մասը տալ, անընդհատ զանգահարել և ցույց տալ, որ դուք անհանգստացած եք և ցանկանում ենք շուտ վերադարձնել գումարը:

Այսպիսի օրինակներ կարող եմ բերել անվերջ, սակայն կարորղ եմ ասել մեկ բան փորձեք տարբերել մարդկանց, շատ ժամանակ նրանք օձից ուժեղ են խայթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել