Բոլորիս կյանքում կան վստահելի անվստահելի մարդիկ: Նրանց մենք բացահայտում ենք որոշ ժամանակահատվածում, որոշակի գործողությունների ժամանակ:  Եթե ձեր շրջապատում կա անվստահելի անձ, դուք միանգամայն կարող եք հասկանալ դա: Անվստահելի մարդիկ փորձում են ավելի շատ խոսել իրենց արարքների մասին, որոնք արել են ձեր նկատմամբ, փորձում են խոսքով ապացուցել, որ նրանք լավ մարդիկ են, իսկ վստահելիներին կարելի է գտնել միանգամից, այն հանգամանքով, որ նրանք շատ քիչ են խոսում իրենց լավը լինելուց, ընկեր հասկացողությունը ապացուցում են ոչ թե բառերեվ, այլ գործով: Շատերը իրենց կյաքնի սխալները սկսում են հենց այն բանից, որ վստահում են անվստահելի անձին:     Իսկ դա ամենա վատն է, ինչը կարող է լինել: Մանավանդ դեռահասերի շրջանում հուսախաբության պատճառ դառնում է հենց դա՝ սխալվելը վստահելի և անվստահ մարդկանց մեջ, իսկ այդ սխալից գալիս է հիասթափությունը ու դեռահասներին թվում է թե նրանք գտնվում են իրական սգի մեջ: Սակայն այս խնդիրը կա նաև չափահաս մարդկանց մոտ: Աղջիկ-տղա հարաբերությունների ժամանակ, մանավանդ աղջկա մոտ, նկատվում են այն կասկածանքները, թե արդյոք իր կողքի տղան վստահելի է թե, ոչ: Եվ այսպես շարունակ միչև, որ գալիս է մի պահ, երբ բացահայտվում է այդ հարցի պատասխանը: 
  Ինչպե՞ս լինել ավելի վստահելի, այս հարցը համոզված եմ, որ տանջում է շատ շատերին: Վստահելիության գագաթնակետին հասնելու համար կան մի քնաի խորհուրդներ, որոնք մշակել են հոգեբանները: Ասվում է, որ երբ որևիցե մեկը խորհուրդ է հարցնում և ցանակնում է իմանալ քո կարծիքը, պետք չէ կտրուկ պատասպանել՝ այո կամ ոչ, այսպես արա, այնպես մի արա: Պատասխաը պետք է լինի ավելի մեղմ՝ ինձ թվում է…, չգիտեմ քեզ ճանաչելով, այսինքն պետք է պահպանել միջակություն: Այս դեպքում խորհուրդ հարցնող անձը իր սխալի համար ձեզ երբեք չի մեղադրի և կրկնակի անգամ չի հիասթափվի: 
  Փորձեք տարբերել մարդկանց, շատ ժամանակ նրանք օձից ուժեղ են խայթում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել