«Բանակում»-ի Մխոն «բարադի» տղա էTatron.info-ն գրում է.

Тatron.info-ն շարունակում է  ներկայացնել ճանաչված և սիրված դերասանների հետ ունեցած բլից-հարցազրույցներ:

Այս անգամ մեր հերոսը «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալի Մխոն է` Հովհաննես Դավթյանը: 

 

-Ինչո՞ւ դերասան:
-Հավանաբար ի վերուստ այդպես էր նախատեսված:
 
-Ձեր մասնագիտությունից բացի ի՞նչ մասնագիտություն կցանկանայիք ունենալ:
-Դարձյալ արվեստի հետ կապ ունեցող մասնագիտություն:
 
- Իսկ ի՞նչ մասնագետ երբեք չէիք ցանկանա դառնալ:
-Դիահերձող:
 
-Ի՞նչն է Ձեզ հունից հանում:
-Հակառակվելը:
 
-Ո՞րն է Ձեր սիրած բառը:
-Չգիտեմ:
 
 
-Մարդկանց ո՞ր տեսակը տանել չեք կարողանում:
-Քամելիոն տեսակը:
 
-Դեր, որ երբեք չեք խաղա:
-Չեմ կարծում, որ կլինի դեր, որ երբեք չեմ խաղա:
 
-Հովհաննես Դավթյանն ու Մխոն:
-Տարբեր մարդիկ, որոշ բաներով նման:
 
-Մխոն Ձեզ համար...
-Որպես տեսակ «բարադի» տղա է, իսկ որպես կերպար վերջին տարին ստիպված դարձել է իմ առօրյայի բաղկացուցիչ մասը:
 
- Առաջին հայացքից սեր գոյություն ունի՞:
-Ինձ մոտ եղել է: Կարծում եմ կա նման բան, սակայն հետո կարող է պարզվել, որ դա հրապուրանք է կամ սիրահարվածություն: Քանի որ սերը շատ ավելի լուրջ և խորը զգացմունք է:
 
-Ինչպե՞ս գրավել աղջկա սիրտը:
-Աղջկանից է կախված: Կա աղջիկ, ում հնարավոր Է գրավել խոսքերով, մյուսին նյութապես, մյուսին հոգեպես:
 
-Հարցազրույց տալը Ձեզ համար...
-Մի գործընթաց, որը բնական եմ համարում, սակայն այդքան էլ չեմ սիրում:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել