Panorama.am-ը գրում է.
Եվրոպական միությունը դատապարտում է Կիևի Անկախության հրապարակում (եվրամայդան) խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության գործադրումը,- հայտարարել է Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարի Twitter-ի միկրոբլոգում կատարված գրառմանը:
«Մենք դատապարտում են Կիևի Անկախության հրապարակում ցուցարաներին ծեծի ենթարկելը: Բիրտ ուժի կիրառումն անթույլատրելի է»,- նշել է Լինաս Լինկյավիչուսը:
Նմանատիպ դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Շվեդիայի Արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/politics/2013/11/30/interfax/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել