ԵՄ-ն դատապարտել է Կիևում «եվրամայդանի» ցույցի ցրումը


17:48 , 30 նոյեմբեր, 2013

ԵՄ-ն դատապարտել է Կիևում «եվրամայդանի» ցույցի ցրումըPanorama.am-ը գրում է.

Եվրոպական միությունը դատապարտում է Կիևի Անկախության հրապարակում (եվրամայդան) խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության գործադրումը,- հայտարարել է Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարի Twitter-ի միկրոբլոգում կատարված գրառմանը:

«Մենք դատապարտում են Կիևի Անկախության հրապարակում ցուցարաներին ծեծի ենթարկելը: Բիրտ ուժի կիրառումն անթույլատրելի է»,- նշել է Լինաս Լինկյավիչուսը:

Նմանատիպ դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Շվեդիայի Արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ