Նույնիսկ եթե Սերժ Սարգսյանի փոխարեն Րաֆֆին լիներ, կամ Յանուկովիչի փոխարեն Տիմոշենկոն, իսկ Պուտինը տեղը այլ քաղաքական գործիչ, մեկ է, ոչ Հայաստանը, ոչ էլ Ուկրաինան չէին ստորագրելու ասոցացման պայմանագիրը և միանշանակ կուրսը վերցնելու էին դեպի ՄՄ-ը: Ես ուղղակի զարմանում են այն քաղաքագետների վրա, որոնք առանց խորը մտածելու, վերլուծելու, հեշտ ու հանգիստ գալիս են այն եզրակացության, որ, այ եթե Սերժ Սարգսյանի փոխարեն արևմտամետ քաղաքական գործիչ լիներ, ապա սցենարը կփոխվեր: Չէր կարող այդպիսի բան լիներ, քանի որ այս հարցը մշակութային հարթության հարց չէ, սա երկրների ազգային անվտանգության ռազմավարությունից է բխում: Թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում ազգային անվտանգության մոդելը իրենից ատավիզմի էլեմենտներով իներցիոն համակարգ է ներկայացնում: Այդ է պատճառը, որ մարդկային գործոնը դեր չի խաղում: Սա հիրավի այն եզակի դեպքերից է, երբ անհատներից ոչինչ կախված չէ: Եվրոպային ասոցացվելու համար պետք էր անվտանգության մոդելը փոխվեր, իսկ դա տասնյակ տարիներ է պահանջում: Եվ թող մեզ չթվա, որ միայն մենք ենք կախված ՌԴ-ից, նույն կերպ ՌԴ-ն է կախված մեզանից, քանի որ ինքը այդ մոդելի մի մասն է: Այս կախվածությունը մագնիսական ուժով ձգում է երկրներին: Մի անգամ ասել եմ և կրկին ասում եմ, նույնիսկ եթե Մաքսային միություն գոյություն չունենար, այլ լիներ ընդամեն ՌԴ-Բելոռուս կառույցը, ապա մենք հիմա անդամակցելու էինք հենց այդ կառույցին…:
Այս հարցի լուծումը դեռ տարիներ առաջ էր կանխորոշված, երբ կնքվեցին երկու երկրների միջև «Բարեկամության համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը, ինչպես նաև քիչ դեր չի խաղում ՀՀ և ՌԴ միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karentum/posts/449232605188998:0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել