Մեր օրերում ապրում ու ստեղծագործում են բազմաթիվ տաղանդավոր արվեստագետներ, ում աշխատանքները ոգեշնչում են աշխարհի արվեստասերներին: Նախորդ անգամ ձեր դատին էինք հանձնել Եվգենի Լուշպինի ռեալիստական ոճով նկարված ապշեցուցիչ գլուխգործոցները, իսկ այսօր կանդրադառնանք յուրահատուկ տեխնիկայով ու յուրահատուկ ոճով առանձնացող Դմիտրի Կուստանովիչին, ում ձեռագիրը հնարավոր չէ չճանաչել նրա աշխատանքները դիտելիս:
Կուստանովիչը, ի տարբերություն շատ նկարիչների, վրձինների փոխարեն իր աշխատանքները ստեղծում է ներկապնակի դանակով (мастихин): Նրա ուրույն տեխնիկան ունի իմպրեսիոնիզմի, էքպրեսիոնիզմի, պրիմիտիվ ու կոնցեպտուալ արվեստի տարրեր:
Դմիտրի Կուստանովիչը ծնվել է 1970թ.-ի մարտի 29-ին Մինսկում: Ավարտել է Բելառուսի պետական մանկավարժական համալսարանն ու սկսել իր ստեղծագործական կարիերան 1990թ.-ից: Այժմ նա ապրում ու ստեղծագործում է Սանկտ-Պետերբուրգում:
Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի պատկերասրահներում` ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Չեխիայում, Կանադայում, Անգլիայում, Իսպանիայում, Իսրայելում ու Լեհաստանում: Նրա կտավները տեղ են գտնում նաև արվեստասերների անձնական հավաքածուներում:
Նկարչի աշխատանքները դիտեք ստորև`














© Դմիտրի Կուստանովիչ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել