1in.am-ը գրում է.

Ռումինիայի արտգործնախարար Տիտուս Կորլեցյանը «վնասակար և անպատշաճ» է անվանել երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի հայտարարությունը Մոլդովայի հետ միավորման հասնելու անհրաժեշտության մասին:

Այդպես է նա մեկնաբնել Ռումինիայի նախագահի հայտարարությունը, ով ավելի վաղ ասել էր, թե ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալուց հետո Ռումինիայի հաջորդ առաջնահերթ նախագիծը Մոլդովայի հետ միավորումն է:

«Նման հայտարարությունները չեն օգնում, այլ հակառակը՝ վնասում են՝ խոչընդոտներ ու դժվարություններ ստեղծելով Մոլդովայի եվրաինտեգրման ճանապարհին»,- Կորլեցյանի խոսքերն է մեջբերում ITAR-TASS-ը:

Նախարարը հավելել է, որ այդ ուղղությամբ քրտնաջան աշխատանք է տարվում, և դրան միայն խանգարում են մարդկանց զգացմունքները վիրավորող հայտարարությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել