1in.am-ը գրում է.
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ԵՄ-ին ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելը ստիպված միջոց է եղել:
«Եվս մեկ անգամ ասում եմ, որ որոշումը ստիպված էր, մենք այլ ելք չունեինք, և ժամանակն, անխոս, կապացուցի, որ մենք ճիշտ ենք վարվում»,- Facebook-ի իր էջում գրել է Ազարովը:
Նրա խոսքով՝ Կիևում և այլ քաղաքներում ցույցեր էին անցկացվում հօգուտ ԵՄ-ի հետ համաձայնության, սակայն շատ ելույթներ են եղել նաև հօգուտ կառավարության որոշման:
«Եվ սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներով՝ կարծիքները բաժանվել են մոտավորապես կես-կես: Եվ սա պետք է նկատի ունենալ, երբ ԶԼՄ-ներում արծարծվում է կառավարության որոշմանն իբր 100 % դեմ լինելու թեզը»,- Ազարովի խոսքերը մեջբերում է INTERFAX-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_234094.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել