Սպասվում է ձյուն ու բուքSlaq.am-ը գրում է.

Նոյեմբերի 29-ից երեկոյան ժամերին և 30-ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն: Առանձին հատվածներում բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան` 5-10մ/վրկ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: 

Երևանում`

Նոյեմբերի 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.90C (1923 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.00C (1932 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 2.60C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել