1in.am-ը գրում է.
Եվրամիությունում ակնկալում են, որ Վրաստանի ու Մոլդովայի հետ ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրումը տեղի կունենա 2014 թվականին: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
«Վրաստանի և Մոլդովայի համար սա Եվրոպայի հետ մերձեցմանն ընդառաջ քայլ է,- ասել է Ռոմպեյը:- Դա շատ առավելություններ կբերի երկու կողմերին»: «Այդ փաստաթղթերի ստորագրումը հավակնոտ գործընթացում հաջորդ քայլն է: Դա պետք է արվի հաջորդ տարի որքան հնարավոր է շուտ»,- հավելել է ԵՄ նախագահը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն նույնպես հույս է հայտնել, որ այդ փաստաթղթերի ստորագրումը կկայանա 2014 թվականին: Նրա խոսքով՝ այդ համաձայնագրի վավերացումը երկրների կողմից նոր գլուխ կբացի իրենց հարաբերություններում: «Այժմ մենք կաշխատենք միասին»,- նշել է Բառոզուն:
Համագործակցության ոլորտներում ներառվում է ոչ միայն առևտրային ոլորտը, այլև կրթության, էներգետիկայի և ենթակառուցվածքային: