Վայ ողբամ ես Ձեզ, մեր ազգընտիր իշխանություններ: Երբ ասես, հեռուստատեսությամբ ու այլ ելույթներում հայտարարում եք անկախության, ազատության ու պետականության մասին, մինչդեռ երկրի թիվ մեկ ստրկամիտները հենց դուք եք: Ուրեմն, տարիներ շարունակ գյումրեցիք մխկտում են, թե եկեք սարքեք, նորոգեք, բարեկարգեք քաղաքը, ողջ ազգը մեռավ հարցնելով, թե ինչու ավարտին չի հասցվում աղետի գոտու վերականգնումը, դուք միանգամից դուդուկները միացնում եք, թե բա փող չկա...
Բաց բոլ ա Պուծինը ոտքը դնի Հայաստան ու որոշի դա անել Գյումրիում, միանգամից, ասես կախարդանքով, փող ճարվում է ու սկսվում է Գյումրու սկուրպուլյոզ ու հրատապ բարեկարգում, ասֆալտապատում են փողոցները, վերականգնում են դեպի Շիրակ օդանավակայան տանող ճանապարհը, որը անտեր էր արդեն 20 տարի, մաքրվում է քաղաքը, բարեկարգվում են շենքերի ֆասադները...
Դուք հիմա ծաղրածո՞ւ եք, թե պրոֆեսիոնալ ստրուկ: Եթե փող չկար բարեկարգելու, ուրեմն հիմա էլ պետք է չբարեկարգվեր, իսկ եթե կար, ապա ինչո՞ւ պետք ա Պուծինի գալուց միայն նման բաներ արվի: Այ սենց բառդակ են սրանք դարձրել երկիրը, խոսքեր չունեմ ուղղակի: