Համացանցում կարող ես ում հերն ասես անիծես, քցես անդունդ, էնպես, որ տեղը չգտնի էդ մարդը:
Ու ինչքան խելացի ես, էնքան լավ ես պատկերացնում արածիդ չափերը....
Հա, ուրեմն պատկերացնում ես ավիրածիդ չափերը, բայց դիմացինիդ աչքերը չես տեսնում....Այ սա շատ վատ ա:
Հիմա լավ կողմի մասին ասեմ:
Մարդու հերը էնպես ես անիծում, որ հաշվի գտած բան ա քեզ համար էն պահը, որ չես տեսնում ավիրածիդ չափերը:
Ու բախտդ էլ ահավոր բերել ա, որ աչքերին չես կարող նայել: Հանգիստ շարունակում ես ապրել....
Սա էլ համացանցի լավ կողմը:
Ոչ մի անձնական բան:
Ուղղակի մեջս Կանտն ա արթնացել:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/744055.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել