Ժողովուրդ ջան, մեզ պարտադիր պետք է վտանգ սպառնա կամ վտանգի նշույլ լինի, որ մի բռունցք լինենք, մի ամբողջություն? օ_Օ
Կարծում եմ այդ կարծրատիպը պետք է վաղուց կոտրած լինեինք: Իրար դեմ աչոք հավաքելով 1-ը 2-ս չի դառնա: Պայքարենք, պայքարենք, պայքարենք... Գնա ու մի ասա, տո այ՛ ողորմելի, սկի ազգի պատմությունը չգիտես, Ա-ն Բ-ից չես տարբերում, պայքարենք... Պայքարի ախպերս, պայքարի ընկեր ջան, պայքարի, որ Ամերիկա դառնաս... Առս... Կտեր ուտելու փոխարեն պետք է պայքարես, որ դիմացինդ լավ լինի, պետք է փողոցում լացողից հարցնես թե ինչ է պատահել, ինչով կարող ես օգնել, պետք է օգնես ծերին, պետք է օգնես դիմացինին, պետք է զիջես թե վարորդին, թե հետիոտնին, թե կենդանուն... Չես կարում անել այդքանը? Բա էլ ինչ ես քեզ դնում Վիլյամ Վոլսի տեղ? Գանդին իզուր չէր ասում. <<Ուզո՞ւմ ես փոխել աշխարհը: Սկսի՛ր քեզանից>>
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/A.Unusyan/posts/340965622639468?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել