Tatron.info-ն գրում է.
«Չեմ բողոքում» ներկայացման բեմադրող ռեժիոսր Մարիամ Սարյանն օգնության կարիք ունի:
««Չեմ բողոքում» ներկայացումը չունի ո՛չ պետական, ո՛չ էլ անհատական հովհանավորություն: Այն ստեղծվել է մեր սեփական միջոցներով, և այսօր էլ բավականին գումարներ ենք ծախսում` գովազդային պաստառների, թռուցիկների և հեռուստագովազդի վրա: Բայց վերջին շրջանում հայտնվել են ստոր և չարախոս մարդիկ, ովքեր վնասում են պոստերները, պատառոտում և այլանդակում դրանք: Նույնիսկ չեն ալարում և զգուշորեն պոկում ու թարս են կպցնում: Մենք, ի սկզբանե, ուշադրություն չդարձրեցինք կատարվածին՝ մտածելով, որ վտանգը լուրջ չէ: Վնասված մի քանի տասնյակ պոստերնորը նորից փակցրեցինք: Ցավոք, գործը դրանով չավարտվեց. լուրեր են տարածում, իբր դեկտեմբերի 8-ին Տիկնիկային թատրոնում կայանալիք ներկայացումը հանվել է ցանկից: Խնդրում եմ, օգնեք պատռենք այս տեսակ տականքների դիմակները»:
Հարգանքներով` երիտասարդ ռեժիսոր Մ.Սարյան: