Յուրաքանչյուր մարդ կրթվում և դաստիարակվում է ընտանիքում, դպրոցում և մյուս բոլոր սոցիալական միջավայրերում: Մարդու ընդհանուր զարգացվածության հարցում մեծ դեր են խաղում նաև գրքերը: Սակայն 21-րդ դարի հոմո սափիենսներն ավելի արագ կատարելագործվելու միջոցներ են փնտրում: Կյանքն այնքան արագաշարժ է, որ շատերը գիրք կարդալը համարում են ժամանակի զուր կորուստ: Այսօր գրքեր կարելի է կարդալ, թե’ դասական տարբերակով, թե’ էլեկտրոնայաին և թե’ ձայնային: Իսկ ի՞նչ գրքեր են կարդում հայ հայտնիները: ArmStar.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը:
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյան

- Ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը:
- Միխայիլ Բուլգակով :
- Ձեր կարդացած վերջին գիրքը…
- Ռեյ Բրեդբուրի – «145° ըստ Ֆարենհայթի»:
- Օգտվո՞ւմ եք էլեկտրոնային գրադարաններից, թե՞ նախընտրում եք դասական տարբերակը:
- Նախընտրում եմ դասական տարբերակը, սակայն, վերջին տարիներին, ցավոք, ավելի շատ ստացվում է էլեկտորնային տարբերակով ընթերցել:
- Ի՞նչ գիրք եք կարդում այժմ:
- Ջեյն Օսթին - «Հպարտություն և նախապաշարմունք»
- Ընթերցած ամենահետաքրքիր գիրքը…
- Աստվածաշունչ:
- Ընթերցած ամենաանհետաքրքիր գիրքը…
- Դարյա Դոնցովայի դետեկտիվներից…անունն անգամ չեմ հիշում:
Երգչուհի Աննա Ավետյան

- Ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը:
- Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի :
- Ձեր կարդացած վերջին գիրքը…
- Եվս մեկ անգամ կարդացի «Կարամազով եղբայրները»:
- Օգտվո՞ւմ եք էլեկտրոնային գրադարաններից, թե՞ նախընտրում եք դասական տարբերակը:
- Նախընտրում եմ գրքի հոտը…
- Ի՞նչ գիրք եք կարդում այժմ:
- Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի - «Դևեր»:
- Ընթերցած ամենահետաքրքիր գիրքը…
- Առաջին ընթեցածս գիրքը՝Շ ոդերլո Դը Լակլո - «Վտանգավոր կապեր» . շատ տպավորիչ էր:
- Ընթերցած ամենաանհետաքրքիր գիրքը…
- Չկան այդպիսիք:
Հաղորդավարուհի՝ Լուսինե Բադալյան (Լուլու)

- Ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը:
- Էրիխ Մարիա Ռեմարկ:
- Ձեր կարդացած վերջին գիրքը…
- Դենիել Քիզ - «Ծաղիկներ Էլջերնոնի համար»...անչափ տպավորված եմ:
- Օգտվո՞ւմ եք էլեկտրոնային գրադարաններից, թե՞ նախընտրում եք դասական տարբերակը:
- Նախընտրում եմ դասականը, բայց օգտվում եմ նաև էլեկտրոնային տարբերակից:
- Ի՞նչ գիրք եք կարդում այժմ:
- Խարուկի Մուրակամի «Խավարից հետո» :
- Ընթերցած ամենահետաքրքիր գիրքը…
- Տարբեր տարիքում տարբեր գրքերից եմ տպավորվել՝ Հենրիկ Սենկևիչ - «Հո՞ երթաս», Գի Դը Մոպասան - «Մահվան պես հզոր», Էրիխ Մարիա Ռեմարկ - «Հաղթական կամար», Քամյու «Անկում», Սելինջեր - «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»: Վերջին ամենատպավորիչը եղել է Պաոլո Կոելյո - «Վալկիրիաները»: Ես շատ տպավորվող մարդ եմ, երկար եմ մնում գրքերի ազդեցության տակ:
Շարունակությունը՝ այստեղ