Ընթերցասեր հայ հայտնիները


19:37 , 28 նոյեմբեր, 2013

Յուրաքանչյուր մարդ կրթվում և դաստիարակվում է ընտանիքում, դպրոցում և մյուս բոլոր սոցիալական միջավայրերում: Մարդու ընդհանուր զարգացվածության հարցում մեծ դեր են խաղում նաև գրքերը: Սակայն 21-րդ դարի  հոմո սափիենսներն  ավելի արագ կատարելագործվելու միջոցներ են փնտրում: Կյանքն այնքան արագաշարժ է, որ շատերը գիրք կարդալը համարում են ժամանակի զուր կորուստ: Այսօր գրքեր կարելի է կարդալ, թե’ դասական տարբերակով, թե’ էլեկտրոնայաին և թե’ ձայնային: Իսկ ի՞նչ  գրքեր են կարդում հայ հայտնիները: ArmStar.am-ը  ներկայացնում է ձեր ուշադրությանը:

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյան


- Ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը:
-  Միխայիլ Բուլգակով :
Ձեր կարդացած վերջին գիրքը…
- Ռեյ Բրեդբուրի – «145° ըստ Ֆարենհայթի»:
- Օգտվո՞ւմ եք էլեկտրոնային գրադարաններից, թե՞ նախընտրում եք դասական տարբերակը:
-  Նախընտրում եմ դասական տարբերակը, սակայն, վերջին տարիներին, ցավոք, ավելի շատ ստացվում է էլեկտորնային տարբերակով ընթերցել:
-  Ի՞նչ գիրք եք կարդում այժմ:
-  Ջեյն Օսթին - «Հպարտություն և նախապաշարմունք»
-  Ընթերցած ամենահետաքրքիր գիրքը…
- Աստվածաշունչ:
- Ընթերցած ամենաանհետաքրքիր գիրքը…
Դարյա Դոնցովայի դետեկտիվներից…անունն անգամ չեմ հիշում:

Երգչուհի Աննա Ավետյան


- Ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը:
Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի :

Ձեր կարդացած վերջին գիրքը…
- Եվս մեկ անգամ կարդացի   «Կարամազով եղբայրները»:
- Օգտվո՞ւմ եք էլեկտրոնային գրադարաններից, թե՞ նախընտրում եք դասական տարբերակը:
- Նախընտրում եմ գրքի հոտը…
-  Ի՞նչ գիրք եք կարդում այժմ:
Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի - «Դևեր»:

-  Ընթերցած ամենահետաքրքիր գիրքը…
- Առաջին ընթեցածս գիրքը՝Շ ոդերլո Դը Լակլո - «Վտանգավոր կապեր» . շատ տպավորիչ էր: 
- Ընթերցած ամենաանհետաքրքիր գիրքը…

Չկան այդպիսիք:

 

Հաղորդավարուհի՝ Լուսինե Բադալյան (Լուլու)


- Ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը:
-  Էրիխ Մարիա Ռեմարկ:
Ձեր կարդացած վերջին գիրքը…
- Դենիել Քիզ - «Ծաղիկներ Էլջերնոնի համար»...անչափ տպավորված եմ:
- Օգտվո՞ւմ եք էլեկտրոնային գրադարաններից, թե՞ նախընտրում եք դասական տարբերակը:
-  
Նախընտրում եմ դասականը, բայց օգտվում եմ նաև էլեկտրոնային տարբերակից: 

-  Ի՞նչ գիրք եք կարդում այժմ:
-  Խարուկի Մուրակամի  «Խավարից հետո» :
-  Ընթերցած ամենահետաքրքիր գիրքը…
 Տարբեր տարիքում տարբեր գրքերից եմ տպավորվել՝ Հենրիկ Սենկևիչ - «Հո՞ երթաս», Գի Դը Մոպասան - «Մահվան պես հզոր», Էրիխ Մարիա Ռեմարկ - «Հաղթական կամար», Քամյու «Անկում», Սելինջեր - «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»: Վերջին ամենատպավորիչը եղել է Պաոլո Կոելյո - «Վալկիրիաները»:  Ես շատ տպավորվող մարդ եմ, երկար եմ մնում գրքերի ազդեցության տակ: 

Շարունակությունը՝ այստեղ