Lurer.com-ը գրում է.

«Ռուսաստանին և Եվրամիությանն անհրաժեշտ է թարմացնել հարաբերությունները Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և անցնել ինտեգրացման տարածության ստեղծմանը, որը կընդգրկի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,-հայտարարել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը Коммерсант պարբերականին տված հարցազրույցում: 

Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը բացվում է այսօր Վիլնյուսում: Օրակարգում դրված է Վրաստանի և Մոլդովայի ասոցացման համաձայնագրի ստորագրումը: 

Այնկալվում էր նաև Կիևի հետ համանման համաձայնության ստորագրում, սակայն Ուկրաինան կասեցրել է ստորագրման նախապատրաստման աշխատանքները: 

Նշենք նաև, որ Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել էր, որ այս պահին ոչ Ուկրաինան և ոչ էլ Եվրամիությունը պատրաստ չեն ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել