13:38 , 28 նոյեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
«Ռուսաստանին և Եվրամիությանն անհրաժեշտ է թարմացնել հարաբերությունները Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և անցնել ինտեգրացման տարածության ստեղծմանը, որը կընդգրկի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,-հայտարարել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը Коммерсант պարբերականին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը բացվում է այսօր Վիլնյուսում: Օրակարգում դրված է Վրաստանի և Մոլդովայի ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Այնկալվում էր նաև Կիևի հետ համանման համաձայնության ստորագրում, սակայն Ուկրաինան կասեցրել է ստորագրման նախապատրաստման աշխատանքները:
Նշենք նաև, որ Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել էր, որ այս պահին ոչ Ուկրաինան և ոչ էլ Եվրամիությունը պատրաստ չեն ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն: