8  Աշխարհի ամենամիայնակ կետը

176869860

Վերջին 20 տարիների ընթացքում գիտնականները հետևում էին մի միայնակ կետի, սակայն նրան իրականում ոչ ոք այդպես էլ չի տեսել: Նրան անվանում են «52 հերց» կետ, քանի որ նա այդ հաճախականության ձայն է արձակում, մի հաճախականություն, որը լսելի է միայն այս կետից: Այս կետին նաև անվանում են «աշխարհի ամենամիայնակ կետ», քանի որ նրա կանչերին երբեք արձագանքներ չեն լինում: Այս կետին առաջին անգամ ձայնագրել են 1989թ.-ին՝ ԱՄՆ  ռազմածովային հիդրաֆոնների ալիքները: Նրան նկատել է մասաչուսեցի օվկիանոսագիտական ինստիտուտի պրոֆեսոր Ուիլիամ Ուոթքինսը: Այդ ժամանակից ի վեր՝ նրա ձայնին հետևում են ԱՄՆ Ալասկայի ափերից մինչև Կալիֆորնիայի ափեր՝ ամբողջ Խաղաղ օվկիանոսով մեկ:

Հետաքրքիր է, որ այս կետի ձայնը շատ նման է մարդկային ձայնի ակորդի: Այն մարդկանց ոգեշնչել է արվեստի գործեր ստեղծել, երգեր ու նույնիսկ պիեսներ գրել: Վավերագրող արշավակաների խումբը հաջորդ տարի կփորձի օվկիանոս դուրս գալ ու գտնել կետին: Սակայն արշավախմբի գիտնականներից մեկը նշել է, որ իրականում նա կարող է ամենևին էլ միայնակ չլինել, ինչպես որ կարծում են, ու իրականում ձայնը, որը լսվել է, ոչ թե մի կետի է պատկանում, այլ կետերի խմբի, որոնք միաժամանակ կարողանում են նման ձայն արտաբերել:

 7  Կետը, որը կերել է կետերի 

Գիտնականները Պերուում  հայտնաբերել են ծնոտի բրածո, որը պատկանել է կետի: Նրանք այն անվանել են Լեվիաթան Մելվիլեի Մոբի Դիքի Լեվիաթան Մելվիլի անունով: Չնայած հայտնաբերված կետն իր չափերով համապատասխանում է ժամանակակից Ֆիսետեր մակրոսեֆալուս տեսակի կետի չափերին, այնուամենայնիվ, բրածոյի ատամները շատ ավելի մեծ են, իսկ ծնոտի մկանները շատ ավելի մեծ են, քանի որ այն, ի տարբերություն մնացած կետերի, այլ կերպ էր սնվում:

Ժամանակակից խոշոր կետերը ջրի հետ ութոտնուկներ են կուլ տալիս ու ծամում: Նրանց ատամների երկարությունը 20 սմ-ից չի անցնում: Չնայած, դա ինքնին արդեն հսկայական է թվում, սակայն Մելվիլլեի կետի ատամները կրկնակի ավելի մեծ են ու դրանք սնվում էին իրենցից ավելի փոքր կետերով:

 6  Լամալերա կետերի որսորդները

Լամալերաներից բացի, շատ քիչ մասնագետներ կան, որ կարող են կետեր որսալ: Չնայած, շատերը կետերին ասոցացնում են ճապոնացիների ու նրանց խոշոր արշավների հետ, այնուամենայնիվ պետք է նշել, որ շատ քիչ մշակույթներ կան, որոնք դեռ ավանդական եղանակներով կետ են որսում: 1982թ.-ի կետորսի միջազգային արգելքը տեղաբնակ այս ցեղին չէր վերաբերում: Անկասկած, կետորսի ամենատպավորիչ մեթոդը ինդոնեզիական Լամալերա ցեղի մարդկանց կողմից կիրառվողն է:

Լամալերացիները կետերի որսի են դուրս գալիս փոքր փայտե նավակներով ու կետերին որսում են՝ նիզակներով խոցելով: Նիզակները պարանով ամրացված են նավակներին, այդ իսկ պատճառով նավակները երբեմն ընկղմվում են ալիքների տակ: Գյուղացիները ժամերով մարտնչում են կետի հետ, հաճախ նրանց հետևից լողալով, ինչր բավականին ռիսկային է, քանի որ այս կետերը կարող են 15 մետրի հասնել: Նրանք նաև հսկայական ատամներ ունեն, որոնց մասին խոսեցինք նախորդ կետերից մեկում: Երբեմն բոլոր որսի դուրս եկածները չեն, որ վերադառնում են որսից:

Այն մարդը, ով սուզվում է կետի հետևից ու սուր կետին մեջքից սայրով խոցում է, ամենաշատ միսն է ստանում: Ամեն տարի այս մարդկանց կողմից մոտ 6 կետ է որսվում: Ամեն մի կետը ամիսներով կերակրում է լամալերացիներին:

 5  Կետերի բուծում

146904125

Կետեր բուծելու գաղափարը իսկապես կարող է տարօրինակ հնչել, սակայն 2002թ.-ին Ճապոնիայի Նագասակի պրեֆեկտուրայի Հիրադո քաղաքում հայտնեցին օվկիանոսի մի փոքր տարածքում կետեր բուծելու իրենց ծրագրի մասին: Նրանք հույս ունեին որոշակի փակ տարածության մեջ բազմացնել կետերին, այդ թվում օգտագործելով նաև արհեստական սերմնավորումը, ու այցելուների համար այդ ամենին հետևելու համար հարթակներ կառուցել:

Մասնագետները պնդում են, որ դա թե՛ հակասում է էթիկային, թե՛ գործնականում գրեթե անհնար է:
Ինչպես շատ այլ տեսակներ, կետերի այս տեսակները նույնպես գաղթող են ու հազարավոր մղոններ են լողում: Նրանց մի տեղում մնալն ու ստիպելը բազմանալ՝ մեծ մարտահրավեր կլիներ, ինչպես նաև բարդ կլիներ նրանց բավականաչափ կերակուր տրամադրելը: Ճապոնիայի կետագիտության հետազոտությունների ինստիտուտի տնօրենն, ով կազմակերպում է Ճապոնիայում կետերի հետ կապված բոլոր ծրագրերն ու միջոցառումները, շատ ավելի լավատեսական էր տրամադրված ու ծրագրի իրականացումն անվանում էր «երազանքի իրականացում»:
Ինչպես պարզվում է, երազանքը դեռ պետք է իրականացնել:

 4  Կետերի պաշտամունքը

57361302

Կետերին շատ կարելի է հանդիպել տարբեր մշակույթների առասպելաբանության մեջ, բայց դրանք շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում Վիետնամում: Երկրի ափամերձ գյուղերը հայտնի են կետերին նվիրված սրբատեղիներով:
Ձկնորսները պաշտում են այս արարածներին` նրանց ընդունելով որպես աստվածներ ու հրեշտակներ: Ձկնորսները հայտնում են, թե կետերը նրանց ապահով հետ են ուղեկցել այն ժամանակ, երբ նրանք փոթորիկի մեջ էին հայտնվել: Այսպիսով, ամեն անգամ ծով դուրս գալուց առաջ, նրանք աղոթում և ծեսեր են իրականացնում կետերի համար:
Եթե մահացած կետի դիակ է հայտնաբերվում լողափին՝ մոտակա գյուղերի մարդիկ հավաքվում ու ողբում են կետի մահը, նրա մարմինը թաղում նրանց համար նախատեսված գերեզմանում՝ կետերին նվիրված սրբատեղիների բակում: Մի քանի տարի հետո նրանք բացում են գերեզմանը, հանում ոսկորներն ու, հատուկ համազգեստեր հագած, երգելով ու պարելով, դրանք տանում փողոցներով: Այնուհետև, ոսկորները վերադարձնում են տաճար ցուցադրության համար: Կետերին նվիրված որոշ տաճարներ հարյուրավոր տարիների պատմություն ունեն:

 3  Կետերի մահը

96754933

Անգամ, եթե կանխամտադրություն չի եղել կետերին սպանելու, մարդիկ իսկական խնդիր են ունենում նրանց մահվան դեպքում: Մարդկանց կողմից օգտագործվող ձայնային ազդակների մեխանիզմներն ու ձայնային ալիքներ որսացող սարքերը, որոնք օգտագործվում են օվկիանոսի հատակը քարտեզագրելու համար, կարող են հանգեցնել կետերի մոլորմանն ու իրենց ափ նետելուն: 2008թ.-ին Մադագասկարի ափերին 100 կետ է ափ նետվել: Պաշտոնական տվյալներով՝ մեղավոր է «EzzonMobil»-ի կողմից տեղադրված էկո ձայնային համակարգը:
Նավթաքիմիական ընկերությունը հերքում է այս լուրը, որն առաջին լուրջ հետաքննությունն էր, որը կապ գտավ կետերի մահվան ու ձայնային ազդանշանային համակարգի միջև:
Գանայում կետերի մահացության անսովոր քանակը ստիպեց տեղական շրջակա միջավայրի պահպանման ակտիվիստներին մեղադրել նավթաքիմիական արդյունաբերությանը՝ չնայած այն բանի, որ ոչ մի կապ չի գտնվել, որը կհաստատեր նրանց մեղադրանքները:
Ըստ այդ խմբերի՝ կետերի զանգվածային մահացությունները սկսել են միայն այն ժամանակ, երբ ընկերությունը 2009թ.-ին տեղադրել է իր նավթահան կայանները:
Հայտնի է, որ կետերի համար վնասակար է մարդկանց նավարկությունները: 2001թ. միայն Կալիֆորնիայի ափամերձ տարածքում նավերի հարվածներից 60 կետ է վնասվել:

 2  Կապույտ կետի երգի առեղծվածը

186418129 (1)

52 հերցը միակ առեղծվածը չէ կետերի արձակած երգերի ձայնագրության հետ կապված: Մեկ այլ առեղծված հայտնվեց այն ժամանակ, երբ «Whale Acoustics» ընկերությունը, որը մասնագիտացված է կետերի ձայները ձայնագրելու համար սարքավորումների արտադրությամբ,  սկսեց զգալ այն տենդենցը, որ տարեց տարի արտադրվող սարքավորումները կարիք էին զգում նորացվելու, քանի որ կապույտ կետերի ձայնը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է խորանում: « Whale Acoustics» ընկերությունը Սքրիփս օվկիանոսագիտության ինստիտուտի հետ միասին կետերի հին ձայնագրություներն ուսումասիրելով՝ պարզեցին, որ նույն երևույթը նկատվում էր նաև 1960-ականներին: Կենսաբանները չեն կարողանում հասկանալ, թե որն է դրա պատճառը: Եթե կետերը փորձում են լսելի լինեն նավարկությունների պատճառով, նրանք ավել բարձր տոնայնությամբ ձայներ կարձակեին:

 1  Կետերի մշակույթը բավականին զարգացած է

139879276

Մշակույթն այն բանն է, որը սովորաբար կապված է մարդկանց հետ, սակայն իրականում այս տերմինը կարելի է օգտագործել նաև կենդանական աշխարհի մասին խոսելիս: Սրա առաջին օրինակը թերևս պրիմատներն ու շիմպանզեներն են, սակայն կետերի մշակույթն, իսկապես, զարմանալի ու անչափ հետաքրքիր է:
Կետանմանների կարգին պատկանող կաթնասունները բավականին խելացի են: Օրինակ, դելֆինների ուղեղի ծավալն ամենամեծն է՝ համեմատած իրենց մարմնի ընդհանուր ծավալի հետ: Իսկ երկրորդ տեղում, օրկա կետերն են:
Գիտնականները կետերի մշակութային վարքագծի ու ձայնարձակումների բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել: 1980-ականերին նկատվել է, թե ինչպես են կետերը ձկնորսության իրենց մեթոդը մշակել, որը սկսել են օգտագործել նաև մյուս կետերը, ինչից գիտնականները ենթադրել են, որ կետերն իրենց սոցիալական խմբերում իրականում սովորում են՝ մեկը մյուսին իրենց կարողությունները փոխանցելով:

Հետաքրքիր է, որ կետերը կարծես ապրում են «բազմամշակութային հասարակություններով»: Խաղաղօվկիանոսյան հարավային շրջանում 5 առանձին «բարբառներ ունեն», և չնայած, որ կարող են աշխարհագրական առումով մի վայրում հավաքվել, սակայն երբեք չեն հաղորդակցվում իրենց կլանին չպատկանող այլ կետերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել