1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի խորհրդարանն այսօր քննում է մեծ աղմուկ բարձրացրած օրինագիծը, համաձայն որի՝ սեքսը մարմնավաճառի հետ կհամարվի հանցագործություն՝ գրում է The Times-ը:

Հոդվածագիր Ադամ Սեյջը նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցությունը ստացած նոր օրինագծին դեմ են արտահայտվել Մարմնավաճառների ասոցիացիան, մտավորականները, ովքեր դատապարտել են նման հարձակումը սեռական ազատության վրա: Դատապարտող կողմին միացել է նաև դերասանուհի Կատրին Դենյովը: Նա ստորագրել է միջնորդագիրը, որում ասվում է, որ այդ միջոցառումը մարմնավաճառությունն ընդհատակ կտանի: 

Օրինագիծը հայտնվել է այլ եվրոպական երկրների կողմից հակառակ ուղղությամբ իրականացվող քայլերի ֆոնին: Իսպանիան, Գերմանիան և Շվեյցարիան փորձեր են ձեռնարկում կարգավորելու, սակայն ոչ արգելելու մարմնավաճառությունը:

Համաձայն ֆրանսիական օրինագծի՝ մարմնավաճառի հետ սեքսը կպատժվի 1500 եվրո տուգանքով: 

Դատարանը կպարտավորեցնի օրինախախտին նաև այցելել հատուկ դասընթացների՝ ուղղված մարմնավաճառության հետ կապված խնդիրների մասին իրազեկվածության բարձրացմանը:

Վիճակագրությունը փաստում է, որ Ֆրանսիայի մարմնավաճառների 90 տոկոսը ծագումով այլ երկրներից են, մասնավորապես՝ Ռումինիայից, Բուլղարիայից, Նիգերիայից, Բրազիլիայից և Չինաստանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել