1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է մոտ ժամանակներս այցելել Իսրայել: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:

«Մենք դեռևս աշխատում ենք ծրագրի վերջնական մանրամասների վրա: Սակայն պետքարտուղարը կցանկանար գնալ այնտեղ Գոհաբանության օրից (նոյեմբերի 28) հետո»,- նշել է նա:

Պսակին նաև հաստատել է, որ մոտակա ժամանակներս ԱՄՆ կայցելի Իսրայելի պատվիրակությունը՝ ազգային անվտանգության հարցերով վարչապետի խորհրդական Յոսի Կոենի գլխավորությամբ:

«Ենթադրում եմ, որ դա տեղի կունենա հաջորդ ամսվա սկզբին»,- ասել է նա:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պատվիրակությունը Վաշինգտոն է մեկնում՝ քննարկելու համար Իրանի և «վեցյակ»-ի միջև մշտական համաձայնագրի պայմանները:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել