-Արի ամուսնանանք:
-Միշտ էլ ասում ես` արի ամուսնանանք, բայց առավոտյան, երբ սթափվում ես, փոշմանում ես:
-Չէ, սխալ ես մտածում:
-Չե՞ս փոշմանի:
-Չէ, սթափ չեմ լինի:
* * *

- Կինս հղի է:
- Ո՞ր ամիսն է:
- Մայիս:
* * *

- Ինչու՞ են կանայք ամուսնանում:
- Կյանքի փորձի պակասից:
- Իսկ ինչու՞ են բաժանվում:
- Համբերության պակասից:
- Իսկ ինչու՞ են նորից ամուսնանում:
-Հիշողության պակասից:
* * *

- Դուք երեկ ի՞նչ էիք անում:
- Խմում էինք:
- Իսկ ի՞նչ կար երեկ որ…
- Փող…
* * *

- Ընտրիր ես կամ նա…
- Նա:
-Բայց կարո՞ղ էիր չէ գոնե մի քիչ երկար մտածել:
* * *

- Ի՞նչ չի կարելի անել տիեզերքում:
-Կախվել…
* * *

- Տատիկ իսկ ինչո՞ւ է երկիրը պտտվում:
- Այ տղա, էլի հորդ օղին ե՞ս խմել:
* * *

Ծնողական ժողովին…
-Կներեք, իհարկե , բայց ձեր որդին կատարյալ դեբիլի պահվածք ունի…
-Հիհիհի…
* * *

Կինը ամուսնու գերեզմանի մոտ լացում է, հետո հանգստանալով ասում.
- Միակ լավ բանն այն է, որ գիտեմ հիմա` որտեղ ես գիշերներդ անցկացնում:
* * *

- Ասացե՛ք, ինչպե՞ս գլխի ընկաք, որ ձեր բնակարանում օտար մարդ կա:
- Գիտե՞ք, մեր ընտանիքում այնքան էլ ընդունված չէ ետևից հանկարծակի աթոռով խփել գլխին:
* * *

Հայտարարություն. «Հարբեցողության երաշխավորված բուժում: Մշտական հաճախորդներին՝ զեղչեր»:
* * *

Մեկը հպարտ-հպարտ ասում է ընկերոջը.
- Կինս ինձ կապիկ է անվանում:
- Ինչու՞:
- Որովհետեւ ինձնից արդեն մի քանի մարդ է առաջացել..
* * *

Հարբած ամուսինը տուն է գալիս գիշերվա 3-ին: Կինը հարձակվում է նրա վրա.
- Գնա այնտեղ, որտեղից եկել ես:
Ամուսինը հանում է բջջայինը, զանգում և ասում.
- Գագո, լցրու, ես թույլտվություն ստացա..
* * *

Աշակերտը շարադրություն է գրում «Իմ հայրիկը» թեմայով. «Իմ հայրիկն ամենաուժեղն է, ամենաճարպիկը և ամենախիզախը: Նա կարող է լողալով անցնել ամենավարար ու խոր գետը, որի մեջ շատ կոկորդիլոսներ կան, առանց ապահովության կարող է բարձրանալ ամենաբարդ գագաթը, մերկ ձեռքերով կարող է հաղթել կատաղած արջին կամ, նույնիսկ, վագրին… Բայց սովորաբար նա փոշի է սրբում, ամաններ է լվանում, լվացք է անում և ճաշ եփում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել