Allsport.am-ը գրում է.
«Արսենալից», «Վոլֆսբուրգից» և «Բավարիայից» կրած պարտություններից հետո Դորտմունդի «Բորուսսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի շրջանակում հաղթեց «Նապոլիին»:
«Սիգնալ Իդունա Պարկում» կայացած հանդիպման 9-րդ րոպեին Ֆերնանդեսը տուգանային հրապարակում խախտեց կանոները Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ, ինչին հաջորդեց դեղին քարտը և 11 մետրանոց հարվածը, որը դիպուկ իրացրեց Մարկո Ռոյսը:
60-րդ րոպեին Մարկո Ռոյսը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ խփած գոլով աչքի ընկավ Կուբա Բլաշչիկովսկին: Ռաֆայել Բենիտեսի սաներին 71-րդ րոպեին Ինսինյեի գոլի շնորհիվ հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն 7 րոպե անց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը ձևակերպեց վերջնական հաշիվը:
Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Բորուսսիա»-«Նապոլի» 3:1
F խմբի մյուս խաղում Լոնդոնի «Արսենալը» 2:0 հաշվով հաղթել է «Մարսելին» և այժմ, 5-րդ տուրից հետո, մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- «Արսենալ» -12
- «Բորուսսիա» -9
- «Նապոլի» -9
- «Մարսել» -0
Հավելենք, որ վերջին տուրում Յուրգեն Կլոպի սաները մրցելու են «Մարսելի» հետ, իսկ «Նապոլին» «Արսենալի»: