1in.am-ը գրում է.

Inter Press Service գործակալության թղթակիցները եղել են Հորդանանի տարածքում գտնվող սիրիական «Զայտարի» փախստականների ճամբարում: Նրանք պարզել են, որ փախստական ընտանիքները ստիպված են 300 դոլարով իրենց կույս աղջիկներին վաճառել Ծոցի հարուստ արաբներին: 

22-ամյա Ամանին, ով վաճառել է իր 16-ամյա քրոջը, ասել է. «Ես ինքս ինձ կվաճառեի, սակայն մեր ընտանիքում միայն մեկ կույս կա՝ Ամարան: Եվ մենք նրան վաճառել ենք, որպեսզի գոյատևենք: Մենք այլընտրանք չունեինք»: 

Փախստականների ճամբարը լիքն է Հորդանանից, Եգիպտոսից, Սաուդյան Արաբիայից՝ կույսեր փնտրողներով: 

Ընտանիքներն իրենք են ձգտում վաճառել իրենց աղջիկներին, որպեսզի խուսափեն բռնաբարություններից կամ առևանգումներից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել