1in.am-ը գրում է.
Փարիզում այս շաբաթ տեղի է ունեցել թոշակառուների երկակի արդեն երկրորդ ինքնասպանությունը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները: 84 տարեկան տղամարդը և նրա 81-ամյա կինը որոշել են կյանքից միասին հեռանալ՝ մեծ քանակով դեղորայք ընդունելով:
Նրանց մարմինները հայտնաբերել է թոշակառուներին օգնելու եկած՝ տան աշխատողը:
Դեպքը տեղի է ունեցել Փարիզի արևմուտքում գտնվող մասնավոր տանը: Զույգը գրություն է թողել, որտեղ բացատրել է այդ քայլի պատճառները: Կինը քաղցկեղով է տառապել և չի կարողացել ինքնուրույն շարժվել, հաղորդում է РИА Новости-ն:
Անցած շաբաթ ինքնասպանություն էր գործել մեկ այլ թոշակառու զույգ: Նրանք Փարիզի հյուրանոցներից մեկում «լյուքս» համար էին վարձել և գլխներին պլաստիկե պարկեր հագնելով՝ շնչահեղձ էին եղել: Նրանց թողած գրության մեջ նշված է եղել, որ պետությունը չի կարողանում իրենց համար հանգիստ մահ ապահովել:
2010 թ. տվյալների համաձայն՝ ֆրանսիացիների ավելի քան մեկ երրորդը 65-ից բարձր տարիքում ինքնասպանություն են գործում: