Ահավոր նեռվայնանում եմ, որ ամեն տեղ, նույնիսկ Վիքիպեդիայում, որպես Մարտին Սկորսեզեյի «The Last Temptation of Christ» ֆիլմի սաունդթռեքի դուդուկի կատարող նշում են Ջիվան Գասպարյանին: Տիկնայք եւ պարոնայք: Դա Վաչե Հովսեփյանի դուդուկն է: Իհարկե բարի եւ անշահախնդիր մաեստրո Ջիվան Գասպարյանը երբեք դա չի նշի հարցազրույցների ժամանակ: Փոխարենը կհիշեցնի, թե ոնց է Պիտեր Գեբրիելի հետ նվագել այդ գործը: Բայց չի ճշտի, որ դա արել է մի քանի տարի առաջ ինչ-որ համերգի ժամանակ եւ ոչ թե ֆիլմի սաունդթռեիքի եւ Պիտեր Գեբրիելի Passion ալբոմի համար:
Եվ այսպես, այս ստեղծագործության մեջ հնչում է Վաչե Հովսեփյանի դուդուկը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել