Tert.am-ը գրում է.

Շոտլանդիայի իշխանություններն առաջարկում են անկախություն ստանալու դեպքում որպես ազգային արժույթ պահպանել բրիտանական ֆունտ ստեռլինգը, իսկ երկրի ղեկավարի դերում՝ Մեծ Բրիտանիայի թագուհուն, հայտնում է Лента-ն։

Այս մասին ասվում է Շոտլանդիայի կառավարության կայքում տեղադրված փաստաթղթում, որը ներկայացնում է անկախ պետության կառուցվածքը։ Ըստ 670 էջանոց փաստաթղթի՝ անկախանալուց հետո Շոտլանդիան ունենալու է սեփական զինուժը, իսկ կառավարությունը կհավաքի հարկերը Լոնդոնից անկախ։ Բացի այդ, նախատեսվում է Շոտլանդիայի տարածքից դուրս բերել բրիտանական միջուկային զենքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել