16:50 , 26 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Շոտլանդիայի իշխանություններն առաջարկում են անկախություն ստանալու դեպքում որպես ազգային արժույթ պահպանել բրիտանական ֆունտ ստեռլինգը, իսկ երկրի ղեկավարի դերում՝ Մեծ Բրիտանիայի թագուհուն, հայտնում է Лента-ն։
Այս մասին ասվում է Շոտլանդիայի կառավարության կայքում տեղադրված փաստաթղթում, որը ներկայացնում է անկախ պետության կառուցվածքը։ Ըստ 670 էջանոց փաստաթղթի՝ անկախանալուց հետո Շոտլանդիան ունենալու է սեփական զինուժը, իսկ կառավարությունը կհավաքի հարկերը Լոնդոնից անկախ։ Բացի այդ, նախատեսվում է Շոտլանդիայի տարածքից դուրս բերել բրիտանական միջուկային զենքը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ