Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբիւրները Բինկէօլի,
Շարուեշարան անցան զուգուած ուղտերը,
Եարս էլ գնաց եայլաները Բինկէօլի։
Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ,
Նազուկ մէջքին, ծով ծամերին կարօտ եմ,
Քաղցր լեզուին, անուշ հոտին կարօտ եմ,
Սեւ աչքերով էն եղնիկին Բինկէօլի։
Մոլորուել եմ, ճամբաներին ծանօթ չեմ,
Բիւր լիճերին, գետ ու քարին ծանօթ չեմ,
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ,

 

Քուրիկ, ասա՛, ո՞րն է ճամբան Բինկէօլի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել