Մինչ օրս չկա այնպիսի հետազոտությունների պակաս, որոնք ապացուցում են, որ մեծահասակները ոչ իրենց ռասսային պատկանող մարդկանց ավելի վատ են տարբերում, քան երեխաները: Իրականում, անգամ ինը ամսեկան երեխան ավելի լավ է կարողանում ճանաչել այն մարդկանց դեմքերն ու էմոցիոնալ արտահայտությունները, որոնք պատկանում են իր ռասսային:
  Բայց երեխաների մոտ այդ առանձնահատկությունը միանգամից ի հայտ չի գալիս: Ավելի փոքր երեխաները իրենց իմացածը տեղեկացնում են շատ անհասկանալի կերպով` անկախ իրենց ռասայից:
  Մասաչուսեթսի համալսարանի կողմից կատարված հետազոտությունները, որոնք անցկացվել են նորածինների շրջանում, ցույց են տալիս, թե ինչպես են նրանք կարողանում տարբերել իրենց ու օտար ռասսայի ներկայացուցիչներին: Հետազոտող թիմը նաև վերլուծել է, թե ինչպես են աշխատում նորածինների ուղեղները, երբ նրանց ցույց են տալիս կովկասյան կամ աֆրո-ամերիկյան ռասսայի մարդկանց ինչ-որ էմոցիաները արտահայտելիս, որոնք կա՛մ համապատասխանում էին, կա՛մ էլ անհապատասխան էին այն ձայնին, որը լսում էին նորածինները:
   Արդյունքները ցույց են տվել, որ, օրինակ, ինը ամսեկան երեխան ավելի լավ է ճանաչում իր ռասսայի ներկայացուցչին: Հետազոտողները պարզել են, որ էմոցիաների խաղը ունի որոշակի պատասխանատվություն. հենց նման խաղն է նման վաղ տարիքում առաջացնում ուղեղի կառուցվածքային փոփոխություն: 
   Հետազոտողներից մեկը` Լիզա Սքոթը, ասում է. «Այս արդյունքները ցույց են տալիս, որ դեմքերը ճանաչելու ու ընդունելու հակումները երեխայի մոտ հասունանում է շատ ավելի շուտ, քան ռասսաների մասին որոշակի գաղափար ունենալը: Մեզ համար այս հակումների բնույթը հասկանալը կարևոր է հետագայում դրանք ճնշելու կամ մեծացնելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել