1in.am-ը գրում է.
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի ֆրանսիական «Մարսել»-ի հետ հանդիպումից առաջ պատմել է այդ հանդիպմանը թիմի պատրաստվածության մասին:
«Մենք վերջապես մի փոքր ավելի լավ վիճակում ենք վնասվածքների առումով: Ֆլամինին լրիվ պատրաստ է, իսկ Պոդոլսկին շարք կվերադառնա մի քանի շաբաթ անց: Ուոլքոթը նույնպես պատրաստ է, բայց ես դեռ չեմ որոշել, թե նա կխաղա արդյոք «Մարսել»-ի դեմ:
Ինչ վերաբերում է Թիերի Անրիին, ապա նա մարզվում է մեզ հետ: Բայց նա կարող է մարզվել որտեղ և ում հետ ցանկանա: Հատկապես, որ նա պարապմունքներ է անցկացնում նաև մնացած տղաներից առանձին»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_232907.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել