Շատերն այս օրերին խոսում են Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի համատեղ աշխատանքի ՝ « Կենտ զույգը» ներկայացման մասին, բայց քչերը հնարավորություն ունեին ներկա գտնվել ներկայացման փորձերին և հետևել նախապատրաստական աշխատանքներին հենց դահլիճից:
ArmStar.am-ը Ձեզ է ներկայացնում փորձերի բացառիկ լուսանկարները և դերասանների տրամադրվածությունը նախքան ներկայացման պրեմիերան:
Կահույքի անընդհատ փոփոխություն , հագուստների փորձում, շարունակ բեմի ձևավորում, նորանոր ավելացումներ, մի խոսքով բուռն աշխատանքային գործընթաց Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Ընդհամները մի քանի օր և հանդիսատեսի դատին կհանձնվի Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի « Կենտ զույգը » կատակերգությունը: Ներկայացում, որը բեմադրված է Նիլ Սայմոնի պիեսի հիման վրա:
Երգիչ,դերասան և արդեն բեմադրիչ Արման Նշանյանի, ինքը և Սոսը որոշել են ներկայացնել մի ստեղծագործություն, որը մոտ կլինի իրենց բնավորությանը և խառնվածքին, այնպիսի ներկայացում, որտեղ երկուսի համար էլ դերերը հետաքրքիր կլինեն և ոչ մեկ չի գերիշխի :
Բեմադրիչը Սոս Ջանիբեկյանին համարում է հետաքրքիր, գունավոր և բազմակարող դերասան , ով չի վախենում բեմահարթակում ռիսկի դիմելուց, ով ունի մեծ շնորհք և փայլուն ապագա, ոչ միայն հեռուստատեսությունում, այլ նաև թատրոնում: Նա չափազանց աշխատասեր է և ամենակարևորը ունի «хор» հոգեբանական հասկացությունը, որը անհրաժեշտ է իրական կերպար կառուցելու համար:
ArmStar.am-ի այն հարցին, թե ինչու են ընտրել հենց այս պիեսը Արման Նշանյանը պատասխանեց. «Ընտրել ենք հենց այս պիեսը, քանի որ այստեղ շոշոփվում է շատ տխուր, բայց տարածված մի մարդկային ցավ՝ ամուսնալուծություն: Այս պիեսում շատ նուրբ հումորով բացահայտվում է մի իրավիճակ, որտեղ ամուսինը կորցնում է իր կեսին և ամենակարևորը, այն պահը, երբ նա հասկանում և ընդունում է իրենց հարաբերությունների խղման մեղավորությունը»:
Շարունակությունը՝ այստեղ