Սոս Ջանիբեկյան + Արման Նշանյան = Կենտ զույգը


17:09 , 25 նոյեմբեր, 2013

Շատերն այս օրերին խոսում են Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի համատեղ աշխատանքի ՝ « Կենտ զույգը» ներկայացման  մասին,  բայց քչերը հնարավորություն ունեին ներկա գտնվել ներկայացման փորձերին և հետևել նախապատրաստական աշխատանքներին հենց դահլիճից:

ArmStar.am-ը Ձեզ է ներկայացնում փորձերի բացառիկ լուսանկարները և դերասանների տրամադրվածությունը նախքան ներկայացման պրեմիերան: 

Կահույքի անընդհատ փոփոխություն , հագուստների փորձում, շարունակ բեմի ձևավորում, նորանոր ավելացումներ, մի խոսքով բուռն աշխատանքային գործընթաց Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Ընդհամները մի քանի օր և հանդիսատեսի դատին կհանձնվի Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի « Կենտ զույգը »  կատակերգությունը:  Ներկայացում, որը բեմադրված է  Նիլ Սայմոնի   պիեսի  հիման վրա:

Երգիչ,դերասան և արդեն բեմադրիչ Արման Նշանյանի, ինքը և Սոսը որոշել են  ներկայացնել մի ստեղծագործություն, որը մոտ կլինի իրենց բնավորությանը և խառնվածքին, այնպիսի ներկայացում, որտեղ երկուսի համար էլ դերերը հետաքրքիր կլինեն և ոչ մեկ չի գերիշխի :

 Բեմադրիչը Սոս Ջանիբեկյանին համարում է հետաքրքիր, գունավոր և բազմակարող դերասան  , ով չի վախենում բեմահարթակում ռիսկի դիմելուց, ով ունի մեծ շնորհք և փայլուն ապագա, ոչ միայն հեռուստատեսությունում, այլ նաև թատրոնում: Նա չափազանց աշխատասեր է և ամենակարևորը ունի «хор»   հոգեբանական հասկացությունը, որը անհրաժեշտ է իրական կերպար կառուցելու համար:

ArmStar.am-ի այն հարցին, թե ինչու են ընտրել հենց այս պիեսը Արման Նշանյանը պատասխանեց. «Ընտրել ենք հենց այս պիեսը, քանի որ այստեղ շոշոփվում է շատ տխուր, բայց տարածված մի մարդկային ցավ՝ ամուսնալուծություն: Այս պիեսում շատ նուրբ հումորով բացահայտվում է մի իրավիճակ, որտեղ ամուսինը կորցնում է իր կեսին և ամենակարևորը, այն պահը, երբ նա հասկանում և ընդունում  է իրենց հարաբերությունների խղման մեղավորությունը»:  

Շարունակությունը՝ այստեղ