Առաքել Միրզոյանի սիրտը դեռ ազատ է168.am-ը գրում է.

Հայկական սպորտի պատմության  փայլուն էջերի մեծ մասը կերտել են մեր ծանրորդները՝ ժողովրդին նվիրելով արժանապատվության ու հպարտության բազմաթիվ պահեր: Նրանցից մեկը  69 կգ քաշային կարգում 2009թ. Եվրոպայի ոսկե և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանն է՝ մեր այսօրվա զրուցակիցը:

- 2012 թ.  օլիմպիական խաղերին  ակնկալիքներն Առաքել Միրզոյանից շատ էին, սակայն իրականություն չդարձան: Ի՞նչն էր անհաջողության պատճառը, և այսօր ինչո՞վ եք զբաղված:

- Ինչպես գիտեք՝ օլիմպիական խաղերից առաջ՝ մարզումների ժամանակ, ստացա լուրջ վնասվածքներ: Լիովին դեռ չէի վերականգնվել, այդ պատճառով չկարողացա արդարացնել մեր ժողովրդի՝  ինձ հետ կապված հույսերը: Այժմ շարունակում եմ մարզվել, որովհետև լուրջ նպատակներ ունեմ. ցանկանում եմ կրկնել հաջողություններս և հասնել նոր հաջողությունների:

- Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի ծանրամարտի այսօրվա վիճակը:

- Այսօրվա վիճակը նորմալ է:

- Եթե գտնում եք, որ նորմալ է, այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված վերջին երկու տարիների մեր մարզիկների անհաջող ելույթները. արդյոք կապվա՞ծ է Աշոտ Մխիթարյանի անժամանակ մահվան հետ, ինչպես նշում են շատերը:

- Աշոտ Մխիթարյանը եղել է մեր լավագույն մարզիչներից մեկը և մեծ ներդրում ունի ծանրամարտի զարգացման մեջ: Բայց գտնում եմ, որ պետք չէ բոլոր հաջողությունները կամ անհաջողությունները կապել մեկ անձի հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել