16:32 , 25 նոյեմբեր, 2013
168.am-ը գրում է.
Հայկական սպորտի պատմության փայլուն էջերի մեծ մասը կերտել են մեր ծանրորդները՝ ժողովրդին նվիրելով արժանապատվության ու հպարտության բազմաթիվ պահեր: Նրանցից մեկը 69 կգ քաշային կարգում 2009թ. Եվրոպայի ոսկե և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանն է՝ մեր այսօրվա զրուցակիցը:
- 2012 թ. օլիմպիական խաղերին ակնկալիքներն Առաքել Միրզոյանից շատ էին, սակայն իրականություն չդարձան: Ի՞նչն էր անհաջողության պատճառը, և այսօր ինչո՞վ եք զբաղված:
- Ինչպես գիտեք՝ օլիմպիական խաղերից առաջ՝ մարզումների ժամանակ, ստացա լուրջ վնասվածքներ: Լիովին դեռ չէի վերականգնվել, այդ պատճառով չկարողացա արդարացնել մեր ժողովրդի՝ ինձ հետ կապված հույսերը: Այժմ շարունակում եմ մարզվել, որովհետև լուրջ նպատակներ ունեմ. ցանկանում եմ կրկնել հաջողություններս և հասնել նոր հաջողությունների:
- Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի ծանրամարտի այսօրվա վիճակը:
- Այսօրվա վիճակը նորմալ է:
- Եթե գտնում եք, որ նորմալ է, այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված վերջին երկու տարիների մեր մարզիկների անհաջող ելույթները. արդյոք կապվա՞ծ է Աշոտ Մխիթարյանի անժամանակ մահվան հետ, ինչպես նշում են շատերը:
- Աշոտ Մխիթարյանը եղել է մեր լավագույն մարզիչներից մեկը և մեծ ներդրում ունի ծանրամարտի զարգացման մեջ: Բայց գտնում եմ, որ պետք չէ բոլոր հաջողությունները կամ անհաջողությունները կապել մեկ անձի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ