«Ամենակարևորը ոչ թե  լիցենզիան է, այլ` ինքնակրթությունն ու ամենօրյա պրակտիկ աշխատանքը». Վարդան ՄինասյանHaynews.am-ը գրում է.

 

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՊՐՈ արտոնագիր ստանալուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին.
- Պարոն Մինասյան, բազմաթիվ ակումբների անուններ են շրջանառվում, հիմնականում ռուսական ակումբների: Դուք ցանկություն ունե՞ք կարիերան շարունակել ռուսական ֆուտբոլում: 

-Առայժմ ոչ մի կոնկրետ բան չկա: Ես այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել: Դա ընդամենը խոսակցություններ են:

-Դուք ինչ-որ կերպ մասնակցո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի ընտրությանը: 

- Ոչ, դա ֆեդերացիայի գործն է: Այդ հարցով զբաղվում են իրենք:

-Հավաքականի մարզչի աշխատանքը որքանո՞վ է տարբերվում ակումբային աշխատանքից: 

-Դրանք «սպեցիֆիկայով» տարբերվող աշխատանքներ են: Տարբեր են նաև մոտեցումները: Ինձ այս պահին ավելի հետաքրքրում է ակումբային մարզչական կարիերան, որովհետեւ, հաշվի առնելով թե իմ տարիքը, թե փորձը, ինձ պետք է պրակտիկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել