168.am-ը գրում է.
Ուկրաինական ICTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել 2014 թվականի սկզբին՝ «Ուկրաինա-ԵՄ» գագաթաժողովի ժամանակ:
Ազարովը հավելել է, որ Ուկրաինայի վերցրած դադարը Եվրոպայում ոչ ոք չի համարում աղետ՝ հիշեցնելով նոյեմբերի 22-ին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ԵՄ-ը ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի արած այն հայտարարությունը, որ Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել «Ուկրաինա-ԵՄ» առաջիկա գագաթաժողովում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/11/25/302855.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել