ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել 2014 թվականի սկզբին. Ազարով


11:32 , 25 նոյեմբեր, 2013

ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել 2014 թվականի սկզբին. Ազարով168.am-ը գրում է.

Ուկրաինական ICTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել 2014 թվականի սկզբին՝ «Ուկրաինա-ԵՄ» գագաթաժողովի ժամանակ:

Ազարովը հավելել է, որ Ուկրաինայի վերցրած դադարը Եվրոպայում ոչ ոք չի համարում աղետ՝ հիշեցնելով նոյեմբերի 22-ին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ԵՄ-ը ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի արած այն հայտարարությունը, որ Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել «Ուկրաինա-ԵՄ» առաջիկա գագաթաժողովում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ