Ես Մոնթե Մելքոնյանի մասին շատ բան գրելու իրավունք չունեմ: Ո՞վ եմ ես: Ո՞վ եմ, որ կարողանամ այնպես վեհ խոսել Մոնթեի մասին: Մի սովորական տղա եմ` իմ բոլոր թերություններով հանդերձ: Ճիշտ է, ես Մոնթեի մասին շատ բան գրելու իրավունք չունեմ, բայց Մոնթեի հետ խոսելու մի քանի բան ունեմ: Հոգիս լիքն է:
Մի քիչ պատմեմ Մոնթեին…
Ես կուզեմ քեզ, Մոնթե, քեզ պատմել, որ այսօր, քո ազատագրած Հայաստանում, քո հետ կռիվ տված ընկերներին մի խումբ հանցագործներ են տիրացել: Այդ հանցագործ իշխանիկները ստրուկ են դարձրել քո ու մեր ֆիդայոցը…
Գիտես Մոնթե, այսօր ազատամարտիկները, որոնց հետ թև-թևի տված ազատագրում էիք մեր հող հայրենին, չեն մահանում, պարզապես մեռնում են… Մոնթե, քո ընկերները այսօր փողոցներում են, պայքարում են, որ ապրեն… Թուրքի դեմ ձեր կռիվը հեշտ էր, բոլորդ մի նպատակ ունեիք, որ մենք՝ այսօրվա ջահելներս, ապրենք ազատ ու երջանիկ Հայաստանում… Մոնթե, մենք մեծացանք ու տեսանք, որ քո ազատագրած հայրենիքում քո ընկերները ստրուկ են…
Մենք տեսնում ենք, որ մեր հայրենիքն այլևս արժեզրկված է, իսկ խոսքը՝ անտեսված, ուժը անառակին են տվել, հանցագործին՝ մարտական խաչ…
Շատ բան կա պատմելու, շատ բան կա գրելու, բայց ինչո՞ւ:
Դեռ պապանձվում եմ, շատ բան չեմ կարողանում ասել: Բայց, օրհնվի են մայրը, որ ծնել է քեզ: Օրհնվի են կուրծքը, որ սնել է քեզ, օրհնվի են հերը, որը գրկել է քեզ, օրհնվես դու, հուր հավիտյան օրհնվես դու, որ եղել էս մեր նորագույն պատմության մեջ… Ծնունդդ շնորհավոր
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3518656620488?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել