ashunԾաղիկները չորացան.
Սերմերը թափվում են
Ինչպես արցունքներ:
Ամպերը ընկերներ լինեն կարծես. 
Թռչունները հրաժեշտ են տալիս 
Երկնքին:
  «Աշուն է գալիս»,
Շշնջում է սառը քամին 
Ննջասենյակի պատուհանին:
 Քամի և մշուշ, 
Սա է անկողինը: 
Որբ են երեխաները դաշտի: 
Սև ճյուղի վրա 
Ագռավն է կռնչում: 
Աշնանային երեկո: 
 Ագահորեն նեկտար է խմում 
Թիթեռ-միօրյակը: 
Աշնանային քամի:
 Պայծառ օր, բայց մեկ էլ 
Փոքրիկ ամպիկ, ու 
Անձրև է մաղում:
 Անձրևից կռացած՝ 
Կրկին գլուխը վեր պարզեց 
Քրիզանթեմը ծաղկած:

Թափվում են տերևները,
Ամբողջ աշխարհը միագույն է:
Միայն քամին է սուլում:

Կարմիր-կարմիր արև է
Ամայության մեջ, բայց սառնություն է
Փչում աշնանային անգութ քամին:
 Աշուն է արդեն,
Ահա և թիթեռը ցող է
Խմում քրիզանթեմից:
 Գիշեր ու լիալուսին,
Լեռան ստորոտում մեգ ու մաղախուղ.
Ամպոտվել է դաշտը...
 Այսպիսին է աշունը,
Ինչպե՞ս են ապրում ամպերում,
Թռչունները չե՞ն մրսում...
 Ինձ թվում է, որ
Դժոխքը նման է 
Ուշ աշնան մթնշաղին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել