17:02 , 24 նոյեմբեր, 2013
►Ծաղիկները չորացան.
Սերմերը թափվում են
Ինչպես արցունքներ:
►Ամպերը ընկերներ լինեն կարծես.
Թռչունները հրաժեշտ են տալիս
Երկնքին:
► «Աշուն է գալիս»,
Շշնջում է սառը քամին
Ննջասենյակի պատուհանին:
►Քամի և մշուշ,
Սա է անկողինը:
Որբ են երեխաները դաշտի:
►Սև ճյուղի վրա
Ագռավն է կռնչում:
Աշնանային երեկո:
►Ագահորեն նեկտար է խմում
Թիթեռ-միօրյակը:
Աշնանային քամի:
►Պայծառ օր, բայց մեկ էլ
Փոքրիկ ամպիկ, ու
Անձրև է մաղում:
►Անձրևից կռացած՝
Կրկին գլուխը վեր պարզեց
Քրիզանթեմը ծաղկած:
►Թափվում են տերևները,
Ամբողջ աշխարհը միագույն է:
Միայն քամին է սուլում:
►Կարմիր-կարմիր արև է
Ամայության մեջ, բայց սառնություն է
Փչում աշնանային անգութ քամին:
►Աշուն է արդեն,
Ահա և թիթեռը ցող է
Խմում քրիզանթեմից:
►Գիշեր ու լիալուսին,
Լեռան ստորոտում մեգ ու մաղախուղ.
Ամպոտվել է դաշտը...
►Այսպիսին է աշունը,
Ինչպե՞ս են ապրում ամպերում,
Թռչունները չե՞ն մրսում...
►Ինձ թվում է, որ
Դժոխքը նման է
Ուշ աշնան մթնշաղին...