1in.am-ը գրում է.

Համաշխարհային ճանաչում ունեցող ատլետը, Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոնը, մարզիկը, ում աշխարհում ամենաարագընթացն են անվանում,սիրահարվել է Ռիհաննային: Ուսեյն Բոլթը երգչուհուն է դիմել Twitter-ի միջոցով՝ խոստովանելով, որ բարբադոսյան գեղեցկուհու թվերք էրոտիկ պարը տեսնելուց հետո սիրահարվել է: «Պարից հետո ես սիրահարվել եմ: Ով Կարիբներից չէ, նա չի հասկանա»,- խոստովանել է երիտասարդը: Այնուհետև նա այդ մասին խոսել է լրագրողների հետ: Բոլթը Ռիհաննային է դիմել իրեն զանգելու խնդրանքով: Թե ինչպես է արձագանքել երգչուհին, դեռ հայտնի չէ: 

Նշենք, որ Ռիհաննայի անձնական կյանքի վերջին տվյալները խոսում են այն մասին, որ նա մանեկեն Դադլի ОՇոնեսի հետ սիրավեպ ունի: Սա հարաբերություններ ստեղծելու զույգի երկրորդ հնարավորությունն է. նրանք արդեն հանդիպել են 2011 թ.՝ երգչուհու We Found Love երգի տեսահոլովակի նկարահանման հրապարակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել