Esem.am-ը գրում է.
«Տաքսի էլի լավ ա», «Նիկոլայի վերջին անեծքը», «Ռենջերու», «Սպիտակ գայլերի որս», «Եզրագծից այն կողմ», «Որբերը», «Դիմակահանդես», «Ներիր ինձ» ֆիլմերից և հեռուստասերիալներից հեռուստադիտողին հայտնի դերասանուհի, այժմ նաև DJ ԱննաՊանին սիրով համաձայնեց և պատասխանեց ESem.am-ի բլից հարցերին:

- Ե՞րբ ես առաջին անգամ բեմ բարձրացել:
- Առաջին բեմելս եղել է 14-15 տարեկանում, երբ դպրոցին զուգահեռ թատերական խմբակ էի հաճախում, որին հաջորդեցին ուսանողական, ավելի ուշ նաև պրոֆեսիոնալ բեմերը:
- Քանի՞ տարի ես բեմում:
- Թատրոնի բեմում եղել եմ երեք տարի, գումարած ուսանողական տարիները, մեծ ցավով պետք է նշեմ, որ այժմ թատրոնում չեմ:
- Դու` քո դերերի մասին:
- Ցանկացած կերպար դերասանի մի մասնիկն է, նրա «ես»-երից մեկը: Իմ մարմնավորած կերպարներն ու խաղացած դերերն էլ իմ էության արտահայտումներից են:

- Մարմնավորածդ դերերից, ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ:
- Եթե կերպարը հոգեհարազատ և սիրելի չլինի (անկախ նրանից դրակա՞ն է, թե` բացասական) մարմնավորումը ծանր ու ձանձրալի է դառնում: Իմ խաղացած բոլոր դերերի մեջ էլ ունեմ ընդունելի և անընդունելի կողմեր:
- Թատրոնի կամ կինոյի բնագավառում կա՞ մեկը, ում քո կուռքն ես համարում:
- Առհասարակ ոչ մի ասպարեզում կուռքեր չունեմ: Կան սիրված արտիստներ, որոնց գործունեությանը հաճույքով հետևում եմ, փորձում օրինակ վերցնել:
- Կա՞ դերասան, ում հետ կցանկանաս մի բեմում լինել կամ միևնույն ֆիլմումնկարահանվել:
- Մի շարք դերասաններ կան, հիմնականում ռուս արտիստներից, որոնց հետ նույն ֆիլմում կամ բեմում հանդես գալը մեծագույն երազանք է ինձ համար: Չեմ ուզում հստակ անուներ նշել, որ երազանքներս իրականանան:)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ