Աննա Պանի. «Անուններ չեմ ասի, որ երազանքս իրականանա»


16:36 , 23 նոյեմբեր, 2013

Esem.am-ը գրում է.

«Տաքսի էլի լավ ա», «Նիկոլայի վերջին  անեծքը», «Ռենջերու», «Սպիտակ գայլերի որս», «Եզրագծից այն կողմ», «Որբերը», «Դիմակահանդես», «Ներիր ինձ» ֆիլմերից  և հեռուստասերիալներից հեռուստադիտողին հայտնի դերասանուհիայժմ նաև DJ ԱննաՊանին սիրով համաձայնեց և պատասխանեց  ESem.am-ի բլից հարցերին: 

Ե՞րբ ես առաջին անգամ բեմ բարձրացել:

- Առաջին բեմելս եղել է 14-15 տարեկանում, երբ դպրոցին զուգահեռ թատերական խմբակ էի հաճախում, որին հաջորդեցին ուսանողական, ավելի ուշ նաև պրոֆեսիոնալ բեմերը:

Քանի՞ տարի ես բեմում:

- Թատրոնի բեմում եղել եմ երեք տարի, գումարած ուսանողական տարիները, մեծ ցավով պետք է նշեմ, որ այժմ թատրոնում չեմ:

Դուքո դերերի մասին:

Ցանկացած կերպար դերասանի մի մասնիկն է, նրա «ես»-երից մեկը: Իմ մարմնավորած կերպարներն ու խաղացած դերերն էլ իմ էության արտահայտումներից են:

Մարմնավորածդ դերերիցո՞րն է քեզ առավել հոգեհարազատ:

- Եթե կերպարը հոգեհարազատ և սիրելի չլինի (անկախ նրանից դրակա՞ն է, թե` բացասական) մարմնավորումը ծանր ու ձանձրալի է դառնում: Իմ խաղացած բոլոր դերերի մեջ էլ ունեմ ընդունելի և անընդունելի կողմեր:

Թատրոնի կամ կինոյի բնագավառում կա՞ մեկըում քո կուռքն ես համարում:

- Առհասարակ ոչ մի ասպարեզում կուռքեր չունեմ: Կան սիրված արտիստներ, որոնց գործունեությանը հաճույքով հետևում եմ, փորձում օրինակ վերցնել:

Կա՞ դերասանում հետ կցանկանաս մի բեմում լինել կամ միևնույն ֆիլմումնկարահանվել:

- Մի շարք դերասաններ կան, հիմնականում ռուս արտիստներից, որոնց հետ նույն ֆիլմում կամ բեմում հանդես գալը մեծագույն երազանք է ինձ համար: Չեմ ուզում հստակ անուներ նշել, որ երազանքներս իրականանան:)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ