1in.am-ը գրում է.

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային ասոցացման համար 1 մլրդ եվրոյի չափով վարկ է առաջարկել, որը կտրամադրվի 7 տարվա ընթացքում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

«Տպավորիչ թիվ է, չէ՞»,- ասել է վարչապետը:

Ազարովի խոսքով՝ ինքը երբեք հաշվի չի առել վարկի տվյալները, քանի որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի նորմալ ինտեգրման համար անհրաժեշտ է 160-165 մլրդ եվրո:

Ազարովը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե ապացուցվի եվրաինտեգրման դադարեցման անհաջողությունը: 

«Մեկ ամիս է անցնում, երկու ամիս է անցնում, իրավիճակը շարունակում է վատթարանալ, սակայն օգնություն չկա»,- ԱՄՀ-ի ու ԵՄ-ի հետ փոխհարաբերություններն է նկարագրել Ազարովը: 

Նա հայտարարել է, որ առաջարկել է Եվրոպային վճարել ուկրաինացի ժողովրդին այն 20 մլրդ դոլարը, որը նա գերվճարել է Ռուսաստանին գազի համար: Նրա խոսքով՝ եթե Եվրոպան կարծում է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ամեն ինչ ճիշտ է արել, թող պատրաստակամություն հայտնի մարելու այդ պարտքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել