1in.am-ը գրում է.

Նոյեմբերի 23-ին Իսրայելում կկայանա Շարլ Ազնավուրի այս երկրում առաջին համերգը, ինչի առթիվ նոյեմբերի 21-ին հայազգի երգիչը մամլո ասուլիս էր հրավիրել:

«Մենք՝ հայերս, և հրեաները այնքան ողբերգություններ ենք ապրել, որ եթե մեր ազգերը կյանքը չսիրեին, ապա վաղուց անհետացած կլինեին»,- հայտարարել է 89-ամյա շանսոնյեն: 

«Ես գիտեմ, որ մենք ծնվում ենք մահանալու համար, բայց մինչ այդ հարկավոր է լիարժեք ապրել: Ինձ առաջնորդում է կյանքի ծարավը»,- հավելել է լեգենդար երգիչը:

Իսրայելում Ազնավուրի համերգը կկոչվի «Համերգ խաղաղության համար» և նվիրված կլինի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը: 

Լրագրողների մեծամասնությունը ցանկացել է Ազնավուրից պարզել, թե ինչպես է նա վերաբերվում այն հանգամանքին, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երգիչը բացատրել է, որ չնայած որպես հայի իր համար շատ կարևոր է այդ հանգամանքը, բայց ինքը հասկանում է հրեաների բարդ վերաբերմունքը «ցեղասպանություն» բառի նկատմամբ և հավատում է, որ այդ խնդիրը դեռ կլուծվի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել