Օրեր առաջ ավարտված Եվրոպայի շախմատի առաջնությունը մեր տղաների համար կարծես յուրատեսակ ստուգատես էր նոյեմբերի 26-ին Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Առաջնությունն ընթանալու է շրջանային կարգով, այսինքն մասնակից 10 երկրներն էլ մրցելու են մեկը մյուսի հետ: Հաղթանակող դառնալու համար պետք է, որ թե՛ տղաները, թե՛ մարզիչները դասեր քաղեն Եվրոպայի առաջնության սխալներից: Մասնավորապես Ուկրաինայի հետ խաղից առաջ տեսանելի էր, որ թե՛ Մովսիսյանը, Թե՛ Տիգրան Պետրոսյանը լավ մարզավիճակում չէին, և հենց որոնց կրած պարտություններն էլ պատճառ հանդիսացան մեր առաջին պարտության, ու եթե Պետրոսյանի բացը լրացրեց Վ. Հակոբյանը, ապա Մովսիսյանը այդպես էլ չկարողացավ հավաքել ուժերը և ոչ միայն հաղթանակներ չտոնեց, այլև հերթական պարտությունը կրեց Ֆրանսիայի հետ կարևորագույն խաղում: Ու թերևս պարզ չէր՝ ինչով կավարտեր իր պարտիան Ռաջաբովի հետ, եթե Ադրբեջանին չբավարարեր անգամ ոչ-ոքին չեմպիոն դառնալու համար: Թիմային առաջնություններում շատ հաճախ անհրաժեշտ է լինում տախտակներից որևիցե մեկի վրա ուղղակի չպարտվել: Երկրորդ տախտակի վրա կարծես Մովսիսյանին չի հաջողվում լուծել այս խնդիրը, և կարելի էր փորձել Վ. Հաբոբյանին:
Հաջողություն մաղթենք մեր տղաներին և հուսանք, որ մրցաշարի ավարտից հետո Երևանում կդիմավորենք չեմպիոնական տիտղոսը հերթական անգամ պաշտպանած մեր ռեկորդակիրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել